Օրենսդրական փակուղի՞

Օրենսդրական փակուղի՞

Կարդում ես աշխարհի քաղաքակիրթ երկրների սահմանադրությունները: Մինչեւ վերջին մանրուք հաշվառված է, վակուումը՝ բացառված: Իսկ ի՞նչ ունենք մենք: Արցախում 2017թ. նոր սահմանադրություն ընդունվեց: Գրված է, որ նախագահի ընտրության կարգը սահմանվում է օրենքով: Բացում ես ընտրական օրենսգիրքը:

Ընտրություններում հաղթող է ճանաչվում բոլոր թեկնածուների օգտին տրված «կողմ» ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն: Իսկ եթե ոչ մի թեկնածու նման արդյունք չի ունենում, նշանակվում է կրկնաքվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Այս անգամ հաղթող է ճանաչվում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն: Արցախում հիմա այդ իրավիճակն է: Բայց կա մի վտանգ: Իսկ եթե երկրորդ հորիզոնականն զբաղեցրած թեկնածուն որոշի չմասնակացե՞լ երկրորդ փուլին:

Կամ այդ ընթացքում նրա համար առաջանան անհաղթահարելի խոչընդոտնե՞ր: Կամ, չտա աստված, պատերազմ սկսվի՞: Սահմանադրության երեւանյան եւ տեղի «հայրերը» նման «մանրուքների» հետ պարզապես գլուխ չեն դրել: Նույն անհոգությունն են ցուցաբերել ընտրական օրենսգրքի հեղինակները եւ Ազգային ժողովը: Արդյունքում կարող ենք ունենալ սահմանադրական ճգնաժամ, երբ գործող իշխանության լիազորություններն սպառված կլինեն, իսկ նորը՝ չձեւավորված: Ո՞վ է այդ դեպքում պատասխանատվություն ստանձնելու: