Ո՞ւր է ոստիկանության զորքը. Փաշինյանն այլևս վտանգ չի՞ տեսնում

Ո՞ւր է ոստիկանության զորքը. Փաշինյանն այլևս վտանգ չի՞ տեսնում

Այսօր կառավարության հերթական նիստն է: Ու զարմանալիորեն կառավարության շենքի դիմաց շատ հանգիստ վիճակ է` գրեթե առանց ոստիկանների: Ցուցարարներ, կառավարության աշխատանքից դժգոհող քաղաքացիներ նույնպես չկան: Եթե նախորդ նիստերին Նիկոլ Փաշինյանը կառավարության դիմաց հսկայական զորք էր շարում, որ ապահովեն իր անվտանգությունը, ապա այսօր ընդամենը 2-3 ոստիկան է հսկում շենքը:

Չնայած որ մի քանի մետր այն կողմ ավտոբուսներով զորքը պատրաստ սպասում է, բայց այս պահին Փաշինյանը կարծես թե վտանգ չի տեսնում, որ անհրաժեշտ համարի կառավարության շենքը հազարավոր ոստիկաններով շրջապատել: Հավանաբար պատճառն այն է, որ «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներն այս պահին իրենց ակցիան իրականացնում են ԲԴԽ-ի դիմաց ու կառավարության կողմ գալու մտադրություն չունեն: