Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում

Դուք ձեր իշխանության տակ այս նախագծով ռումբ եք դնում

Խորհրդարանը քննարկում է «Իմ քայլը» դաշինքի աղմկահարույց նախագիծը, որով առաջարկում են թույլ տալ, որպեսզի հիվանդության դեպքում պատգամավորները քվեարկեն հեռավար կարգով: Նախագծի վերաբերյալ տարակարծություններ ունեն ինչպես «Իմ Քայլում», այնպես էլ ընդդիմադիր հատվածում։

«Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հիշեցրեցին, որ Ելք դաշինքը դեմ էր, որպեսզի գործուղումների մեջ գտնվող պատգամավորները քվեարկեին գրավոր նամակով։ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց նաեւ իրենց փաստարկները․

«Այդ մարդը քննարկմանը չի մասնակցում, բայց հանրապետականները անում են, որ չգան գործի, ծրարներ ուղարկեն, նիստերը վարեն: Դաշինքի 9 հոգանոց ֆրակցիայում կար սկզբունք՝ չօգտվել այդ մեխանիզմից եւ երբևէ ծրար չթողնել ,մենք չենք թողել: Հետո եղավ հեղափոխություն, եկավ նոր իշխանությունը և դա դարձավ լեգիտիմ գործիք: Հիմա քիչ չի դա լեգիտիմ է դարձել, հիմա եկել  ասում եք, քանի որ դա նորմալ է, եկեք մի հատ էլ անաշխատունակության հետ կապված մի հատ էլ ծրար ուղարկի: Ժողովուրդ, կարո՞ղ է մոռանում ենք, որ Հայաստանը խորհրդարանական երկիր է, այս դահլճում մեկ ժամից օրինակ կարող է երկրի ղեկավար փոխվի, այդ ո՞նց եք պատկերացնում պատգամավորներին չտեսնեք, տանը ի՞նչ իմանանք զենք են դրել գլխին, ինչ է ստորագրել, այդ դուք ձեր տակ ռո՞ւմբ եք դնում, սա աբսուրդ բան է, վերցրեք, հետ տարեք»,-առաջարկեց  նա: