Տարիները ոչ միայն «չբուժեցին» ինձ այդ հիվանդությունից, այլև խորացրին․ Նազենի Հովհաննիսյան

Տարիները ոչ միայն «չբուժեցին» ինձ այդ հիվանդությունից, այլև խորացրին․ Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամի իր էջում գրել է․ «Ես անուղղելի պերֆեկցիոնիստ եմ, զգեստի ճիշտ նստելու և մի սմ-ի համար վարպետ դերձակներին անհանգստացնում եմ: Իսկ նրանք առանց ալարելու քանդում ու կարում են, շտկում, վերաձևում ուրիշի կարածն ու ինձ հանձնում իդեալական վիճակում)
Ես ամեն հարցում եմ անտանելի պերֆեկցիոնիստ, և առհասարակ անտանելի))) ընկերներս կփաստեն
ու հետաքրքիրն այն է, որ տարիներն ու արած աշխատանքի ծավալն անգամ ոչ միայն «չբուժեցին» ինձ այդ հիվանդությունից, այլև խորացրին: Կիսատ ու փնթի վիճակից միևնույն է դեռ բարկանում եմ և սրտնեղում:
Կիսատ ոլորտները, կիսատ-պռատ մասնագետները, կիսագրագետ վիճակն առահասարակ երբեք աճի և կայունության երաշխիք չեն կարող լինել:
Ոչ կիսատությանը))՛ ահա իմ կարգախոսն այս կյանքում:
Իսկ ինչպե՞ս եք դու՛ք գլուխ հանում ուրիշների չարածներից ու չիմացածներից»: