Սրան պետք է հակազդել պետական մակարդակով․ ադրբեջանցիները հստակ քարոզչություն են իրականացնում

Սրան պետք է հակազդել պետական մակարդակով․ ադրբեջանցիները հստակ քարոզչություն են իրականացնում

Մոնթե Մելքոնյանի անունը օգտագործելու համար ֆեյսբուքում էջեր են արգելափակվում։ Մենք փորձագետների հետ ենք զրուցել ու պարզ է դարձել, որ պետական միջամտություն պիտի լինի այս հարցին։ Պետական մակարդակով պետք է այս հարցին անդրադառնալ, քանի որ ադրբեջանցիները հստակ քարոզչություն են իրականցնում։ Սրան պիտի հակազդել պետական մակարդակով, դրա համար որոշել ենք այսօր՝ Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, երթով շարժվել դեպի կառավարություն, ապա Եռաբլուր։ Այս մասին քիչ առաջ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների երրորդ կուրսի ուսանող Գևորգ Դանիելյանը։ Նշենք, որ ակցիան նախաձեռնել են մի շարք ուսանողներ, երիտասարդներ՝ տարբեր համալսարաններից։

«Կառավարությանը նամակ ենք փոխանցելու այս պահանջով։ Եթե կառավարությունը գտնի, որ այս հարցով իրենց գործունեության հետ կապված մենք կարող ենք օգտակար լինել, մենք՝ երիտասարդությունը, միանշանակ կաջակցենք նրանց։ Իսկ Եռաբլուր գնալու ենք, քանի որ Մոնթեի ծնունդն է, շիրիմի մոտ հարգանքի տուրք ենք մատուցելու»,- հավելեց նա։