Պրեմիերա․ «Փոքրիկ իշխանը» բալետային ներկայացում

Պրեմիերա․ «Փոքրիկ իշխանը» բալետային ներկայացում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բեմում կկայանա «Փոքիկ իշխանը» բալետի առաջնախաղը (ըստ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի):

Բալետի երաժշտությունը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի: Խորեոգրաֆիան` ՀՀ վաստակավոր արտիստ, Շվեդիայի թագավորական բալետի մենակատար Արսեն Մեհրաբյանի, բեմի և զգեստների ձևավորումը` Օտտո Բուբենիչեկի:

Ներկայացմանը մասնակցում են քոլեջի 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողները, 2019 թվականի շրջանավարտները, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար Ռազմիկ Մարուքյանը: Գլխավոր դերում` քոլեջի 2-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Նարեկ Ջուլհակյան:

Ներկայացումը նվիրվում է Երևանի պարարվեստի պետական քոլեջի 95-ամյակին: