Հանգստյան օրվա նեւրոզ

Հանգստյան օրվա նեւրոզ

Հանգստյան օրերին մարդկանց մեծամասնությունը տառապում է կորսված ժամանակի էֆեկտից։ Հոգեբաններն այն անվանում են «հանգստյան օրվա նեւրոզ» եւ խորհուրդներ տալիս այն հաղթահարելու ուղղությամբ։

Մասնագետների կարծիքով այդպիսի վիճակը առաջանում է մեծ քանակի աշխատանք կատարելու անհրաժեշտությունից՝ առանց հստակ ժամանակացույցի։ Մարդը, ով դադարեցրել է իր աշխատանքային գործունեությունը, ունենում է լուրջ տագնապային վիճակներ, որոնք ուղեկցվում են խուճապով, դեպրեսիվ մտքերով, ֆրուստրացիայով։ Ըստ մասնագետների, «հանգստյան օրվա նեւրոզի» դեմ պայքարի լավագույն ձեւերից մեկը բոլոր գործերի նախապես պլանավորումն է։