Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձերը մասնակի փոխհատուցելու մասին

Արայիկ Հարությունյանը՝ ուսման վարձերը մասնակի փոխհատուցելու մասին

Գրել էինք, որ ԵՊՀ ՈւԽ կողմից կազմակերպվել է ուսանողական նախաձեռնություն, որի շրջանակում ԵՊՀ Ուսանողական խորհուրդը անցկացնելով օնլայն ստորագրահավաք դիմելու է ՀՀ կառավարություն՝ ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցման պահանջով։ 

Երեկ ուսանողները երթով պետական համալսարանից շարժել էին կառավարության շենք՝ պահանջ-խնդրանքի մասով դիմում փոխանցելու։

Քիչ առաջ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրավիրած ասուլիսում անդրադառնալով ԵՊՀ Ուխ նախաձեռնությանը, ասաց, որ անպայման այդ հարցին անդրադառնալու են։

«Ուսանողների դիմումը հանձնվել է աշխատակազմ: Ես երեկ աշխատակազմի հետ խոսակցություն ունեցել եմ եւ խնդրել եմ, որ դիմումը փոխանցվի եւ մենք տեսնենք, թե այնտեղ ինչ նորություններ, ինչ առաջարկներ կան: Մենք անպայման կքննարկենք դա, ինչու չէ, ուսանողների հետ առանձին քննարկում կունենանք, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասաց նա: