Մեր ԿԳՄՍ նախարարի նոր մտքերը

Մեր ԿԳՄՍ նախարարի նոր մտքերը

ԿԳՄՍ նախարարի «կռուտիտները» դպրոցահասակ 3-4-րդ դասարանների երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ չեն զարմացնում։
Նախարարը ոչնչացրեց իր խոսքի արժեքը դեռ նոր նշանակված կարգավիճակում։
Ակնհայտ սուտն ու հովանավորչությունը ՇՊՀ-ի շատ դեպքերի վերաբերյալ։
ԱՅԲ վարժարանում ապօրինությունների վերաբերյալ և այլն
Վստահաբար կնշեմ, որ կրթության և գիտությունը թավշյա նախարարի ձեռքով վերակենդանացումից գերեզման տեղափոխվեց։

Նիկոլ Փաշինյանի այս կադրը հիմա էլ ստանձնել է մանկահասակ երեխաների սեռական դաստիարակության պաշտպանությունը։

Իշխանության կեղծ լուրերի ու զրպարտությունների տարածման ձեռագիրը չի փոխվում։ Նախարարը վերջին ելույթում հայտարարեց, որ նախկին իշխանության որոշ ներկայացուցիչներ եղել են մանկապիղծներ, նույնիսկ դատվել են դրա համար և այս քայլը ավելի շատ մանկապղծության դեմ է։ Նախարարը նորից խոսում է առանց անունների, առանց կոնկրետ փաստերի։ Կարևորը եվրոպացիներին հոգեհարազատ օրենքների ընդունումն է։
Սա կարծում եմ չպետք է վրիպի համապատասխան մարմինների և լրագրողների ուշադրությունից։ Որի արդյունքը կլինի կամ ապատեղեկատվության հերթական բացահայտումը, կամ նախկին իշխանությունների հանցագործությունների բացահայտումը։ Առաջինի դեպքում աշխատելու է վարչապետի՝ «յուրաքանչյուրը դատում է ըստ իր փչացվածության աստիճանի» հայտնի թեզը։ Նորմալ ժողովրդավարական երկրներում նախարարներն ու պաշտոնատար անձինք նման հայտարարությունների, ստերի և զրպարտության համար հասարակության կողմից պախարակվում և հեռացվում են իրենց պաշտոններից (լավագույն դեպքում)։

Մեր օրերում Նիկոլ Փաշինյանը կպաշտպանի իր թիմակցին, որը էլի նախկին իշխանությունների գործելաոճի կրկնությունն է։

ՇՊՀ ավագ դպրոցի մանկավարժ Արմեն Մելքոնյան