Փաշինյանը` Հայաստանն իր մատնանշած ռուսական գուբերնիայից վերածում է ռուսական գյուղի

Փաշինյանը` Հայաստանն իր մատնանշած ռուսական գուբերնիայից վերածում է ռուսական գյուղի

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբոքւյան իր էջում գրում է՝

«Փաշինյանը` Հայաստանն իր մատնանշած ռուսական գուբերնիայից վերածում է ռուսական գյուղի

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր հերթական տեսաուղերձի ժամանակ անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապօրինի զենքի վաճառքին, ինչպես նաև անորակ զենք գնելուն...
Եթե Մինասյանի հրապարակածները համապատասխանում են իրականությանը, իսկ ես հակված եմ հավատալու այդ ամենին, քանի որ հրապարակողը մշտապես ապացույցներով է ներկայացնում իր մեղադրանքները Փաշինյանին, իսկ վերջինս էլ որոշել է պաշտպանվել այդ մեղադրանքերից լռությամբ, քանի որ նախ որևէ բան չունի ասելու, իսկ հետո էլ համոզված է, որ հերքման պարագայում ավելի շատ ապացույցներ կներկայացվեն, ապա Հայաստանը բացահայտ կանգնած է ընդհանրապես ինքնիշխանության կորստի առաջ...
Եթե նախկին ընդդիմադիր Նիկոլը, ով աչքի էր ընկնում իր հակառուսական հռետորաբանությամբ և նախկին իշխանություններին մեղադրում էր Հայաստանը ռուսաստանյան "գուբերնիայի" վերածելու մեջ, ապա իշխանության գալուց հետո Մինասյանի և շատերի կողմից Ռուսաստանի տարածքում իրականացված իրեն վերագրվող հանցագործությունների, ապօրինությունների պատճառով, որի մասին Կրեմլում շատ լավ տեղյակ են, ապա Հայաստանն ընդհանրապես վերածվել է ռուսաստանյան ինչ-որ գյուղի մակարդակի իշխանություն ունեցող մի երկրի...
Փաշինյանի և նրա իշխանության վերաբերյալ խայտառակ կոմպրոմատները Կրեմլի կողմից դեռ չեն պաշտոնապես բարձրաձայնվել, որը նշանակում է, որ ամեն հարմար պահի և ըստ ցանկության դրանք կօգտագործվեն Նիկոլի դեմ, ով դրանք չհրապարակելու և իր իշխանությունը պահպանելու համար իրեն պարտադրված պայմանները կկատարի... Այսինքն` նախկիններին Հայաստանը ռուսական "գուբերնիայի" վերածելու մեջ մեղադրող Նիկոլը, հիմա որպես վարչապետ, իր ագահության պատճառով Հայաստանը դարձրել է այդ "գուբերնիայի" ինչ-որ մի գյուղի ու իր "գեղապետի" իշխանությունն ամեն գնով պահում է... Փաշինյանը մի բան պետք է գիտենա. երկրի ղեկավարը պետք է լեգիտիմ լինի ոչ միայն երկրի ներսում, այլև՝ դրսում, որն ավելի կարևոր է Հայաստանի նման երկրի համար, որն ունի անվտանգության բազմաթիվ խնդիրներ...
Հ.Գ. Փաշինյանի "սխալները" շատ թանկ են նստելու Հայաստանի վրա, քանի որ մեր իշխանավորների սխալներից օգտվում են ոչ միայն մեր հակառակորդները, այլև մեր բարեկամները, որոնք հայաստանյան հասարակությունից ավելի լավ են տեղեկացված, թե ո՛վ է Նիկոլ Փաշինյանը, ու´մ շահերից է հանդես գալիս՝ փորձելով իր "գեղցու շուստրիությամբ" համոզել բոլորին, որ ինքը, ըստ տարբեր օգտատերերի և ԶԼՄ-ների, ապօրինի ծխախոտի և զենքի վաճառքի միջոցով հզոր Հայաստան է կառուցում...