Ես չէի մտածի, որ կարդարացնեիք ՀՀԿ-ի ընտրակեղծարարին. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Ես չէի մտածի, որ կարդարացնեիք ՀՀԿ-ի ընտրակեղծարարին. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին

Երեւանի քաղաքապետարանի ավագանու այսօրվա նիստում «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ելույթով հանդես եկավ, նախ քաղաքապետ Հայկ Մարությանից ճշտելով, թե Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակա՞լ է հանդիսանում Սամվել Ղումաշյանը: Դրական պատասխան ստանալուց հետո Խաժակյանը ելույթ ունեցավ: Երեւանի քաղաքապետարանի կայքից հանված է Սամվել Ղումաշյանի վերաբերյալ տեղեկատվությունը: Քանի որ վերջերս ԶԼՄ-ների կողմից տեղեկութունները կասկածի տակ է դրվում, որոշեցի, որ մի լրատվամիջոցից օգտվել, որը դժվար կասկածի տակ դնեք խոսքը «Հայկական ժամանակ»-ի մասին է:

Այնտեղ հրապարակվել է, որ մոտ 150-180 հոգով ջարդել են երթի ետեւից եկող մեքենաները, ծեծել ցուցարարներին: Որոնց մեջ եղել է Սամվել Ղումաշյանը: Ի դեպ, պարոն Ղումաշյանի կենսագրականը, քանի որ հանվել է կայքից, ես կհիշացնեմ 2017 թվականի մայիսը, երբ «Ելք»  դաշինքը մասնակցում էր Երեւանի ավագանու ընտրություններին: Այդ անձը իրականացնում էր ամբողջ գործընթացը, որը դարձել էր ՀՀԿ-ի գործելաոճը, նա տիպային կերպար է ինձ համար: Այդ ամենը փաստաթղթավորված է, անձամբ եմ ցուցմունք տվել: Չէի մտածում, որ կշարունակի գործել նույն իշխանության օրոք»: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ ինքը այդ հարցով դիմել է նաեւ Ավանի ներկայիս թաղապետին, սակայն վերջինս հերքել է, որ իր տեղակալը ներգրավված է եղել ՀՀԿ-ի կազմակերպած ընտրություններին:

Խմբակցության ղեկավարի ելույթին արձագանքեց քաղաքապետ Հայկ Մարությանը. «Նախ հորդորնում եմ մեր իրավապահ մարմիններին, թե կան կոնկրետ ապացույցներ, այս ուղղությամբ աշխատանքներ տանել, Ձեզ էլ հորդորում եմ շարունակել, սա առաջինը: Երկրորդը՝ այսօր քաղաքապետարանում եւ թաղապետարաններում կան մարդիկ, ովքեր աշխատել են նախկին իշխանությունների ժամանակ, քանի որ Ավան վարչական շրջանի ղեկավարը վերջինն է նշանակվել, գոյություն ունի ընդունում-հանձնում եւ պարզ կդառան՝ ով է մնում, ով է գնում: Եթե ինչ-որ մեկն այս պահին աշխատում է, ուրեմն իր ծառայությունները պետք են քաղաքին»:

Խաժակյանն եւս արձագանքեց. «Ակնկալում էի քաղաքական պատասխան, իրավապահների տեղը ես էլ գիտեմ, փոխարինեցիք գրեթե բոլոր վարչական շրջանի ղեկավարներին, տեղակալներին, ես կոնկրետ մատնացույց արեցի օղակի, ես չէի մտածի, որ կարդարացնեիք ՀՀԿ-ի ընտրակեղծարարին»։