Թորոսյան-Գորգիսյան փոխհրաձգությունը շարունակվում է

Թորոսյան-Գորգիսյան փոխհրաձգությունը շարունակվում է

ԱԺ ԼՀԿ խմբակցություն պատգամավոր Գևորգ Գորգիսյանը անդրադարձել է Արսեն Թորոսյանի կողմից իր գրառման արձագանքին։ Գորգիսյանը կիսվել էր տեսանյութով և գրել, որ «Դիմակի տուփի վրա գրված է, որ չի պաշտպանում COVID-19-ից»։ Թորոսյանը արձագանքել էր․ «Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»,- գրել էր Թորոսյանը։ Գորգիսյանը այս անգամ էլ անդրադարձել է Թորոսյանի արձագանքին․

«Ուզում եմ հիշեցնել պարոն Արսեն Թորոսյանին, որ երբ ինքը կոչ էր անում չդնել դիմակ, ես ԱԺ նիստին մասնակցում էի դիմակով։ Իսկ վերնագրեր կարդալուց բացի, կարելի է նաև ամբողջական նյութը դիտել, նոր եզրակացություն անել կամ առավել ևս, գնահատականներ տալ»։