Ինչպես է Ռուսաստանը վերաբացելու իր սահմանները․ Պուտինը մանրամասներ է ներկայացրել

Ինչպես է Ռուսաստանը վերաբացելու իր սահմանները․ Պուտինը մանրամասներ է ներկայացրել

Ռուսաստանում իշխանությունները ուշադրությամբ հետեւելու են այլ երկրներում կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տիրող համաճարակային իրավիճակը եւ ըստ այդմ էլ որոշում են կայացնելու սահմանների բացման առնչությամբ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանի նախագահը նկատել է, որ որոշ երկրներում, որտեղ տուրիզմը բավականին զարգացած է եւ տնտեսության զգալի հատվածն է ներկայացնում, համաճարակային իրադրությունը շարունակում է մնալ բավականին վտանգավոր, հատկապես, եթե հաշվի առնվի սեզոնի մեկնարկը։ Պուտինը շեշտել է, որ կառավարությունը հետաքրքրված է, որպեսզի քաղաքացիները կարողանան ազատ տեղաշարժվել եւ հանգստանալ լիարժեքորեն։