Դժբախտ դեպք․ մայրը և 11 ամսական երեխան մահացել են
«Սվաճյան փողոցի շենքերից մեկի 1-ին հարկի տանիքում կնոջ դի կա և վիրավոր երեխա»։ Այս մասին այսօր հայտնեցին ՆԳՆ նախարարությունից։ Քիչ անց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն հայտնեց, որ վիրավոր երեխան ևս մահացել է.
«Հունիսի 1-ին շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 11 ամսական երեխա, որն ըստ նախնական տեղեկությունների վայր է ընկել բարձր հարկից: Երեխան կլինիկական մահվան վիճակով տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, կատարվել են վերակենդանացման միջոցառումներ, որոնք եղել են անարդյունք: Երեխան գիտակցության չգալով մահացել է»:
Կարծիքներ