Դիմեց ՀՀ բոլոր նախագահներին, ապա նաև Նիկոլ Փաշինյանին

Դիմեց ՀՀ բոլոր նախագահներին, ապա նաև Նիկոլ Փաշինյանին

Այս պահին ընթանում է «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը։ Կուսակցությունը հիմնադրել է «Առաքելություն» կուսակցության նախկին անդամ Մանուկ Սուքիասյանը, նա նաև գործարարությամբ է զբաղվում, նրան է պատկանում Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Յանկի» փաբը։ Նա ելույթ ունեցավ և դիմեց ՀՀ  բոլոր ղեկավարներին․

«Ես դիմում եմ առաջին նախագահին։ Ես ուզում եմ ասել, որ ես ճանաչելով թե՛ առաջին նախագահին, թե ներկայիս վարչապետին, ես կարծում եմ, Փաշինյանը Լևոն  Տեր- Պետրոսյանի հոգեզավակը չէ։ Ուզում եմ դիմել առաջին նախագահին, ըստ մամուլի հրապարակումների՝ պատերազմի մեկնարկից առաջ ՌԴ դեսպանը դիմել է ձեզ, և ձեր միջոցով փորձել է Փաշինյանի վրա ազդել, և Դուք հայտարարել եք, որ որևէ ազդեցություն չունեք նրա վրա։ Խնդրում եմ պարզաբանեք, եղե՞լ է նման միջնորդություն, թե՞ ոչ»,- ասաց Սուքիասյանը, ապա դիմեց Ռոբերտ Քոչարյանին․
«Ձեր կառավարման տարիները գնահատվում են ժողովրդի վիճակի բարելավման, կենսամակարդակի բարելավման տարիներ, եղել են նաև արատավոր երևույթներ։ Ես Ձեզ կոչ եմ անում, որ Դուք խոսեք այդ արատավոր բաների մասին»։ 

Սերժ Սարգսյանին Սուքիասյանը կոչ արեց․ 

«Ուզում եմ հիշատակել հետևյալը, որ 2020 թվականի օգոստոսին բաց նամակ եմ գրել  և հորդորել եմ բացահայտել 2018-ի իրադարձությունների բոլոր ծալքերը, քանի որ խոսակցություններ կան, որ դրանք կազմակերպված մեծ խաբեություն էին։Պարոն նախագահ, պաՐզարաբենք, որ մենք իմանանք ճշմարտությունը»։ Ապա Սուքիասյանը դիմեց ՆիԿոլ Փաշինյանին․

«Ես ծանոթ եմ վարչապետին, և այս իշխանության բովանդակությանը, 2017 թվականին, երբ Փաշինյանը թռուցիկներ էր բաժանում, նրա կողքը կար մի հոգի, այդ մի հոգին ես էի։ Տարիների ընթացքում ես հասկացա, որ ինտելեկտուալ, հակադրվող մարդկանցից նա վախ ունի։ Ես հույս ունեի, որ երբ նա հասնի իր քաղաքական բարձունքին, ես մտածում էի, որ նա կհասկանա, որ երկիրը կարիք ունի խելացի մարդկանց, սակայն նրա ամբիցիաներն ու հոգեբանական բարդույթները չհաղթահարվեցին։ Ես մի բան կասեմ, որ ի թիվս այլ դրվագների՝ ինքն է հայտարարել, որ թալանի գումարներից 2 ու կես միլիարդ դրամ կվերադարձնի բանակին։ Ի՞նչ եղավ այդ թալանը, կամ վախեցել ես, կամ քեզ բաժին են տվել դրանից։ Հիմա եթե այդ թալանը չես վերադարձրել, այդ կաբինետում դու ի՞նչ ես անում։ Մենք համերաշխության կարիք ունենք»։