ՀՀ քաղաքացիները պատրաստվում են Իսրայելից մեկնել Հայաստան (լուսանկարներ)

ՀՀ քաղաքացիները պատրաստվում են Իսրայելից մեկնել Հայաստան (լուսանկարներ)

Տեղեկացրել ենք, որ Իսրայելի Թել Ավիվ քաղաքից 220 ՀՀ քաղաքացու Երևան տեղափոխելու համար հատուկ չվերթի ինքնաթիռն արդեն մեկնել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեի մամուլի ծառայությունից մանրամասնել են, որ չվերթն իրականացվելու է «Հայկական ավիաուղիներ» ընկերության կողմից։ 

Նախնական տվյալներով՝ Երևանի ժամանակով 13:00-ին «Հայկական ավիաուղիների» օդանավը կմեկնի Հայաստանի մայրաքաղաք և կժամանի 15։30-ին։

Ինչպես հայտնում է Պետախ Տիկվայի «Նաիրի» իսրայելահայերի միության հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը, այս պահին Բեն Գուրիոնի անվան միջազգային օդանավակայանում ՀՀ դեսպանատունը՝ դեսպան Արման Հակոբյանի գլխավորությամբ կազմակերպում է չվերթի գրանցումը։