Ցանկանում է փեսային բարձր պաշտոնի նշանակել

Ցանկանում է փեսային բարձր պաշտոնի նշանակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է որպես Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար նշանակել իր փեսա Ջարեդ Քուշներին։ Այս մասին գրում է The Huffington Post-ը, Սպիտակ տան սեփական աղբյուրներին հղում տալով։ Ըստ հրապարակման Թրամփն ու Քուշենրը արդեն քննարկել են այդ հարցը, սակայն թե քննարկումն ինչ արդյունք է ունեցել, դեռեւս անհայտ է։ Հիշեցնենք, որ Քուշները անցյալ տարվանից հանդիսանում է Թրամփի ավագ խորհրդականը։ The New York Times –ը ավոլի վաղ գրել էր, որ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին կթողնի իր պաշտոնը մինչեւ այս տարեվերջ։