Սպառնում է վերսկսել միջուկային ծրագիրը

Սպառնում է վերսկսել միջուկային ծրագիրը

Իրանը չի ձեւացնում, երբ հայտարարում է, որ պատրաստ է վերսկսել ուրանի հաստացման իր ծրագիրը վերսկսել, որով կարող է հարստացումը հասցնել մինչեւ 20 տոկոս, եթե հնարավոր չլինի պահպանել Միջուկային գործարքի համաձայնագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի միջուկային էներիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին։ Իրանական պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Սալեհին ասել է, որ Ֆորդոյի ուրանի հարսացման ձեռնարկությունում կա 1044 ցենտրիֆուգ, որոնք կարող են գործարկվել հարկ եղած դեպքում։ Սալեհին նաեւ ասել է, որ եթե Միջուկային գործարքը պահպանել չհաջողվի, ապա Իրանը կարող է եւ ավելացնել իր տարածքում պահվող ցածր հարստացվածության ուրանի քանակը որի սահմանաչափը 300 կգ-ն է։