Հնարավոր է՝ Թուխիկյանը չփոխարինի Ղարիբյանին ՀՌԱՀ-ին առնչակից հանձնաժողովում

Հնարավոր է՝ Թուխիկյանը չփոխարինի Ղարիբյանին ՀՌԱՀ-ին առնչակից հանձնաժողովում

ԱԺ իմքայլական պատգամավոր Նարինե Թուխիկյանի հրաժարականից հետո և նրա՝ մշակույթի փոխնախարար նշանակվելուց հետո, ըստ տրամաբանության հենց նա պետք է փոխարիներ նախկին ԺՊ Նազենի Ղարիբյանին՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային հանձնաժողով ձեւավորելու մրցութային հանձնաժողովի կազմում։

Սակայն նույն հանձնաժողովի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը, որն այդ հանձնաժողովում էր Կրթության նախարարությունից, և պատգամավորի կարգավիճակում մեկ անգամ է մասնակցել նիստին, մեզ հետ զրույցում ասաց, որ պարտադիր չէ, որ լինի փոխարինում, քանի որ այդ հանձաժողովի կանոնակարգում այս հարցով հստակություն չկա։

«Որ պարտադիր փոխարինվի, նշված է՝ կինոյի, մշակույթի, կրության մարդիկ, հնարավոր է և չփոխարինվի, եթե իհարկե, ինքը ցանկություն չունենա հրաժարվելու»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սույն հանձնաժողովի կազմում են՝ Սաթիկ Սեյրանյանը, Լեւոն Բարսեղյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նազենի Ղարիբյանը եւ Համլետ Գասպարյանը: