Լեհաստանում ինքնաթիռն ընկել է գետը

Լեհաստանում ինքնաթիռն ընկել է գետը

Լեհաստանում Як-52 ուսումնամարզական ինքնաթիռը ընկել է Վիսլա գետը Պլոցկ քաղաքում՝ ավիացիոն շոուի ընթացքում, մանեւր կատարելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի փրկարարական ծառայությունների փոխանցած տեղեկությունները։ Ըստ հաղորդման, ինքնաթիռի ղեկին եղել է Գերմանիան ներկայացնող օդաչուն։ Ակրոբատիկ մանեւր կատարելիս, օդաչուն կորցրել է ինքնաթիռի կառավարումն ու հայտնվել գետում։