Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 193-ով

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 193-ով

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 193-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 64 604-ի։ Մեկ օրվա կտրվածքով, կորոնավիրուսից մահացածների թիվը ավելացել է հինգ մարդ։ Համավարակի ամբողջ ընթացքում մահացածների ընդհանուր թիվը հասել է 454-ի։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 54 254 մարդ։ Հուլիսի տասի դրությամբ, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը դարձել է 12 393 488 մարդ: Մահացությունների ընդհանուր թիվը կազմում է 557 491 մարդ, առողջացածներինը` 7 224 882 մարդ: