Հաշմանդամություն ունեցող աղջկան ոստիկանություն են կանչել 

Հաշմանդամություն ունեցող աղջկան ոստիկանություն են կանչել 

Իրանի Սպահան քաղաքում հաշմանդամություն ունեցող Ավա Ջահանգիրիին իշխանությունները հեռախոսազանգի միջոցով կարգադրել են ներկայանալ ոստիկանական բաժանմունք։ Աղջիկն այդ մասին իր ինստագրամյան էջում հրապարակում է կատարել եւ մտավախություն հայտնել, թե չգիտի՝ կոնկրետ ինչի համար են կանչել իրեն ոստիկանական բաժանմունք եւ ինչ կլինի հետո իր հետ։

«Ես չգիտեմ գոյություն ունի արդյոք արդարություն, բայց հույս ունեմ, որ այն դեռ կա»,- գրել է Ավա Ջահանգիրին եւ ի նշան բողոքի՝ հանել է հիջաբը։ Նա տեղաշարժվում է անվասայլակով։