2022-ի գիտական նվաճումները

2022-ի գիտական նվաճումները

Անցնող տարին ռազմական եւ քաղաքական իրադարձություններով էր լի, սակայն եղան նաեւ գիտական նվաճումներ, որոնք հիշարժան են։

Խոզի սրտի առաջին փոխպատվաստում։ 2022 թ․ հունվարի 10-ին ԱՄՆ-ում կատարվեց սրտի առաջին փոխպատվաստումը՝ վերցված գենետիկորեն ձեւափոխված խոզից։ 7 ժամ տեւած վիրահատությունը հարկադրված որոշում էր․ հիվանդը՝ 57-ամյա Դեյվիդ Բենեթը, ապրելու այլ տարբերակ չուներ։ Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները վիրահատության համար հատուկ թույլտվություն են ստացել՝ բացատրելով, որ հիվանդը կմահանա։ Փոխպատվաստումը հաջող է անցել, սակայն Բենեթը մահացել է 2 ամիս անց՝ բարդություններից:

Աստղածին սեւ խոռոչի հայտնաբերում։ Հունվարի 21-ին ՆԱՍԱ-ի գիտնականները, առաջին անգամ օգտագործելով Hubble տիեզերական աստղադիտակը, հայտնաբերեցին սեւ անցք, որը ստեղծում է աստղեր, այլ ոչ թե կուլ տալիս դրանք: Սեւ խոռոչի մագնիսական դաշտերը, որոնք ստեղծում են պլազմայի կամ այլ շիթեր, շարժվում են գրեթե լույսի արագությամբ։ Ցանկացած գազային ամպ, որը խոչընդոտում է նման շիթին, գերտաքանում է, սակայն Hen 2-10 գաճաճ գալակտիկայում, որը գտնվում է Երկրից 30 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա, այլ կերպ է աշխատում: ՆԱՍԱ-ի գիտնականները դրա մեջ հայտնաբերել են սեւ անցք, որը սեղմում է գազն այնքան, որ նոր աստղերի ծնունդը խթանի:

Լազերային ազդանշանի փոխանցման ռեկորդային հեռավորություն։ Հունվարի 25-ին սահմանվել է լազերային ազդանշանի փոխանցման համաշխարհային ռեկորդ։ Ազդանշանը մթնոլորտ է փոխանցվել 2,4 կիլոմետր հեռավորությամբ: Բացահայտումը նոր հնարավորություններ է ընձեռում տեխնոլոգիան օպտիմիզացված կապի եւ նավիգացիոն համակարգերում օգտագործելու համար։ Սարքավորումների վրա ազդում են, օրինակ, քամին եւ փոքր տատանումները։ Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց հաղորդած լազերային ազդանշանը 100 անգամ ավելի կայուն է, քան ատոմային ժամացույցները։

Ամենամեծ գալակտիկայի բացահայտումը։ Փետրվարի 11-ին աստղագետները հայտնաբերել են ամենամեծ գալակտիկան: Հայտնաբերված հսկա կառույցը մեզնից 3 միլիարդ լուսնային տարի հեռավորության վրա է։ Գալակտիկան տարածվում է 16,3 միլիոն լուսնային տարի հեռավորության վրա։

Ամբողջությամբ վերծանվեց մարդու գենոմը։ Ապրիլի 1-ին գիտնականներն առաջին անգամ ամբողջությամբ վերծանել են մարդու գենոմը (օրգանիզմի բոլոր գեների ամբողջությունը, դրա ամբողջական քրոմոսոմային հավաքածուն)։ Սա վերջ դրեց ավելի քան 30 տարի տեւած հետազոտություններին։ Մարդու գենոմի նախագծի մեկնարկը սկսվել էր 1990-ին, այս տարի ավարտին հասցրին կենսաբաններ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից եւ այլ երկրներից։ Այս հիմնարար ձեռքբերումը հասանելի է համաշխարհային գիտական հանրության բոլոր անդամներին եւ կարող է օգտագործվել բժշկական գենետիկական լաբորատորիաներում՝ տարբեր հիվանդությունների հետ կապված մուտացիաների որոնման համար:

Մարդու ուղեղի փոխպատ-վաստում առնետներին։ Գիտնականներն աշխարհում առաջին անգամ մարդու ուղեղը փոխպատվաստել են առնետներին։ Փոխպատվաստված հատվածը հաջողությամբ արմատավորվել է, իսկ ձեւավորված կեղեւը նման է եղել ոչ թե կենդանիների, այլ մարդու նեյրոններին: Սթենֆորդի համալսարանի գիտնականները փոխպատվաստումից 8 ամիս անց առնետների մոտ ոչ մի շեղում չեն հայտնաբերել շարժողական ֆունկցիայի, հիշողության կամ ուղեղի գործունեության մեջ: Գիտնականներին հաջողվել է նաեւ ակտիվացնել մարդու նեյրոններն առնետի ուղեղի նոր հատվածում, որպեսզի կենսաբանները կարողանան կանխատեսել եւ վերահսկել առնետի վարքը՝ հիմնվելով մարդու հոգեբանության վրա:

Արհեստական արյան փոխներարկում մարդուն։ Պատմության մեջ առաջին անգամ գիտնականները մարդուն արհեստական արյուն են փոխներարկել։ Տեխնոլոգիայի կլինիկական փորձարկումներն իրականացրել են Քեմբրիջի համալսարանի գիտնականները՝ Restore հետազոտական նախագծի շրջանակներում: Ինչպես ենթադրել են հետազոտողները, նրանց գյուտը, եթե հաջողությամբ փորձարկվի, կկարողանա հեղափոխություն անել հիվանդություններով եւ հազվադեպ արյան խմբերով մարդկանց բուժման մեջ: Արյան բջիջները ստեղծվել են Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության դոնորների տվյալների բազայից՝ մարդու արյան նմուշներից:

Արա Ալոյան