Պետք է ցուց տալ աշխարհին, որ պատրաստ ենք մեր միասնական հայրենիքը վերականգնելուն

Պետք է ցուց տալ աշխարհին, որ պատրաստ ենք մեր միասնական հայրենիքը վերականգնելուն

«ՀայաՔվեի» իրական գաղափարն աշխարհին ասելն է, որ հայ ազգը չի պատրաստվում ընդունել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում։ Գաղափարը նաև աշխարհին ասելն է, որ մենք պատրաստ ենք Արցախը մինչև վերջ հայկական պահելուն, մեր միասնական հայրենիքը վերականգնելու։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։ Հիշեցնենք, որ Արցախի անկախության օրվա առթիվ Երևանում աջակցության ակցիա է։ «ՀայաՔվեի» ներկայացուցիչները այցելել են Երևանում Արցախի ներկայացուցչություն։

«Արդեն վերջապես ժամանակն է հասկանալու, որ միջազգային կառույցներն ու ցանկացած երկիր միայն ու միայն սեփական շահերով են առաջնորդվում։ Մենք միշտ պիտի առաջնորդվենք մեր սեփական շահերից ելնելով։ Ես չգիտեմ, թե Մոսկվայից ոնց է երևում, Բրյուսելից ոնց է երևում, Պեկինից ոնց է երևում, մենք ամեն ինչին պիտի նայենք այնպես, թե ոնց է երևում Երևանից ու Ստեփանակերտից։ Բոլոր հարցումներով 97 տոկսը ասում է, որ Արցախը չպիտի լինի Ադրբեջանի կազմում։ Ես վստահ եմ, որ երբ ճիշտ խոսք ասվի, արդեն 100 տոկոսն է դա ասելու»,- հավելեց նա։