Կուպյանսկի կորուստը վերջ կդնի Զելենսկու քաղաքական կարիերային․ աղբյուր
Կուպյանսկի կորուստը և Ռուսաստանի զինված ուժերի հետագա առաջխաղացումը Խարկովի մարզում կնշանակեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական կարիերայի ավարտը։
Այս կարծիքը կիսել է Guancha-ի վերլուծաբան, սյունակագիր Չեն Ֆենը, փոխանցում է «Մոսկվա 24»-ը։
Նրա խոսքով, քանի որ ուկրաինական հակահարձակումը ձախողվում է, Զելենսկին կորցնում է իր ազդեցությունը։ Լրագրողը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ Ուկրաինայի Զինված ուժերի համար այս ուղղությամբ ծանր իրավիճակի պատճառով Կուպյանսկ էր ժամանել անձամբ Ուկրաինայի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Այսպիսով, հաջող բեկման դեպքում ռուսական զորքերը կկարողանան շարունակել հարձակումը և կապվել Բելգորոդի ստորաբաժանումների հետ Խարկովը գրավելու համար, կարծում է Ֆենը։ Նա հավելել է, որ սա մեծ աղետ կլինի Կիևի համար՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական առումներով։
Վերլուծաբանի դիտարկմամբ, Զելենսկին դեռ կկարողանա վերադառնալ «սիրողական քաղաքական գործչի» կերպարին, սակայն զինվորականների կողմից աջակցության կորուստն իր համար ճակատագրական կլինի։
Ավելի վաղ ռազմական փորձագետ, ԼԺՀ-ի պաշտոնաթող փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն հայտնել էր, որ Կիևը ինժեներական աշխատանքներ է իրականացնում Խարկովի մատույցներում պաշտպանական գիծ կառուցելու համար։
Մինչ այս ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռուսական զորքերի «Արևմուտք» խմբավորումը ավիացիայի և հրետանային կրակի աջակցությամբ բարելավել է դիրքերը Կուպյանսկի ուղղությամբ առաջնագծում։
Կարծիքներ