Մարզերի ԲԿ-ները պատրա՞ստ են վիրավորների ընդունել

Մարզերի ԲԿ-ները պատրա՞ստ են  վիրավորների ընդունել

Ինչպես արդեն հայտնի է, երեկ եւ այսօր հրապարակված տվյալների համաձայն՝ ունենք նահատակված 59 զոհ եւ հարյուրավոր վիրավորներ։

Երեկ էլ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրաման էր ստորագրել, ըստ որի` դադարեցվում է բժշկական կազմակերպություններ պլանային կարգով հիվանդանոցային բուժօգնության համար դիմած պացիենտների ընդունումը: 

Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում գտնվող ԲԿ-ներից փորձեցինք ճշտել՝ իրենց մոտ բուժում ստացող վիրավորներ կա՞ն, եւ տեխնիկապես պատրա՞ստ են օգնություն ցուցաբերել, ինչին ի պատասխան ասացին, որ հարցերի չեն կարող պատասխանել։