Ֆիլիպ Կիրկորովի որդին «Բարսելոնայի» ակադեմիայից տեղափոխվել է ЦСКА

Ֆիլիպ Կիրկորովի որդին «Բարսելոնայի» ակադեմիայից տեղափոխվել է ЦСКА

Ռուսաստանցի երգիչ Ֆիլիպ Կիրկորովի յոթնամյա որդին «Բարսելոնայի» ակադեմիայից տեղափոխվել է ЦСКА-ի ակումբ։ Այս մասին հայտնում է Sport24-ը։ Մարզական գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարել է, որ այդ ամենի մեջ ինքը նույնպես իր ներդրումն է ունեցել, քանի որ հանդես է եկել «Բարսայի» ակադեմիայի մասին խիստ քննադատությամբ ու խորհուրդ տվել տղային տեղափոխել ռուսական առաջատար թիմերի որեւէ ակադեմիա։ Նա նաեւ ասել է, որ Կիրկորովի հետ արդեն երկար տարիների ընկերներ են, իսկ կրտսեր Կիրկորովը՝ Մարտինը, ուղղակի սիրահարված է ֆուտբոլին։