Կրկին Թուրքիայի դեմ

Կրկին Թուրքիայի դեմ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացել է կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվել է  B լիգայի չորրորդ խմբում, որտեղ կմրցի Մալթայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան ապրիլի 4-10-ը՝ Երևանում։ Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը ապրիլի 4-ին կմրցի Մալթայի, իսկ ապրիլի 10-ին՝ Ֆարերյան կղզիների հասակակիցների հետ։
Կայացել է նաև կանանց Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվել է B լիգայի հինգերորդ խմբում, որտեղ կմրցի Թուրքիայի և Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների հետ։

Հանդիպումները կկայանան մարտի 24-30-ը՝ թուրքական Անթալիա քաղաքում։ Կանանց Հայաստանի Մ-17 հավաքականը մարտի 24-ին կմրցի Հյուսիսային Իռլանդիայի, իսկ մարտի 30-ին՝ Թուրքիայի հասակակիցների հետ։