Ինչո՞ւ է երեխան իրեն ամենից վատ պահում հենց ծնողների հետ

Ինչո՞ւ է երեխան իրեն ամենից վատ պահում հենց ծնողների հետ

11 երեխաների մայր, մանկական հոգեբան Եկատերինա Բուրմիստրովան հետաքրքիր հետազոտություն է ներկայացրել : Ըստ հոգեբանի՝ երեխան իրեն ամենից վատ պահում է հենց նրա հետ, ում ամենաշատն է սիրում ու վստահում: Եթե հենց ձեզ հետ է երեխան իրեն վատ պահում, ուրախացեք, դուք նրա համար ստեղծել եք վստահության բազային մակարդակ: Դա իսկապես մոր և երեխայի միջև առողջ հարաբերություններ են:Եթե երեխան մոր ներկայությամբ իրեն շատ լավ է դրսևորում, կարծես ամենադաստիրակված երեխան է, իսկ դայակի կամ տատիկի հետ պահում է իրեն շատ վատ, այդ դեպքում պետք է ավելի զգոն լինել: Դա լինում է այն դեպքում, երբ երեխան գրեթե չի տեսնում մորը:

Կա այսպիսի բացատրություն. երեխան իրեն վատ է պահում մոր հետ, քանի որ կարող է ինքն իրեն թույլ տալ չվերահսկել էմոցիաներն ու վարքը, իսկ ուրիշների հետ կառավարում է ինքն իրեն :Պատճառներից մեկն էլ այն է, որ մինչև 6 տարեկան երեխան նման է քամելյոնի՝ էմոցիոնալ ռեակցիաների առումով: Նաև պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր մեծի հետ, ում հետ առնչվում է երեխան, դրսևորելու է հաղորդակցման առանձնացված գիծ:Եթե երեխան տատիկի հետ ուրիշ ձայնով և ինտոնացիայով է խոսում, և նույնիսկ, հրամաններ է տալիս նրան, նշանակում է, որ տատիկի համար դա նորմալ է, նա ինքն է թույլ տալիս, նրանց մոտ զարգանում է ներդաշնակ պատմություն: