Հայտնի է վաղաժամ մահվան եւս մեկ պատճառ

Հայտնի է վաղաժամ մահվան եւս մեկ պատճառ

ԱՄՆ Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պարզել են, որ գլխուղեղի նեյրոնային ակտիվության ավելցուկը, որը կապված է էպիլեպսիայի եւ դեմենցիայի հետ, կարող է ազդել մարդու արագ ծերացման եւ ավելացնել նրա՝ վաղաժամ մահանալու հավանականությունը։ Այս մասին հայտնում է EurekAlert!-ը։ Հետազոտողները վերլուծել են մարդու գլխուղեղի հյուսվածքների գեները, ովքեր մահացել են 60-100 տարեկանում եւ պարզել, որ այն մարդիկ, ովքեր ապրել են մինչեւ խորը ծերություն, ունեցել են ավելի թույլ գենային ակտիվություն կապված նյարդային գրգռականության հետ, քան նրանք, ովքեր ապրել են 60-80 տարի։ ԴՆԹ ակտիվությունը, ըստ մասնագետների, պարզվում է ՌՆԹ տրանսկրիպտ մոլեկուլների քանակով, որոնք արտադրվում են գեների էքսպրեսիայի պատճառով։ Գիտափորձերն իրականացվել են հիմնականում առնետների վրա ու պարզել կյանքի տեւողության ու նյարդային գրգռականության ակտիվության միջեւ պատճառահետեւանքային կապերը, որտեղ հատկապես կարեւոր դերակատարություն ունի «ՌԵՍՏ» կոչված սպիտակուցը, որը ճնշում է ավելորդ ակտիվությունը։ Վերջինիս արգելափակումն էլ կարող է բերել ակտիվության աճի ու վաղաժամ մահվան հավանականության բարձրացման։