Թբիլիսիում «Ազատության երթ» կանցկացվի

Թբիլիսիում «Ազատության երթ» կանցկացվի

Թբիլիսիում ցուցարարները, բողոքի ակցիաների 10-րդ օրը կանցկացնեն «Ազատության երթ»։ Այս մասին հայտարարել է ցույցերից մոդերատորներից Շոթա Դիգմելաշվիլին։ Հունիսի 29-ին ցուցարարները մտադիր են հավաքվել Առաջին Հանրապետության հրապարակում։ Այդտեղից էլ նրանք երթով կհասնեն մինչեւ Ազատության հրապարակ։ «Շաբաթ օրը՝ ցույցերի 10-րդ օրն է եւ մենք դուրս ենք գալու մեր տներից, հանրային վայրերից, ոստիկանությունից, շրջաններից։ Ողջ Վրաստանն է դուրս գալիս եւ Հանրապետության հրապարակից քաղաքացիական հասարակությունով կքայլենք դեպի ազատություն»,- հայտարարել է Դիգմելաշվիլին ըստ «Новости-Грузия»-ի փոխանցման։ Այսօր, սակայն նրանք կհավաքվեն Ռուսթավելու պողոտայում եւ երթով կշարժվեն դեպի այն բիզնես կենտրոն, որտեղ գտնվում է Բիձինա Իվանիշվիլու նստավայրը։