Շարունակեք վայելել հանրաքվեի քարոզչական սուր էքսպրեսիոն և ռոմանտիկ «ժողովրդի անունից ժողովրդի համար» վերնագրով միջոցառումը

Շարունակեք վայելել հանրաքվեի քարոզչական սուր էքսպրեսիոն և ռոմանտիկ «ժողովրդի անունից ժողովրդի համար» վերնագրով միջոցառումը

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Եթե հանրաքվեի քարոզչական ողջ լիրիկան, պաթոսը, քաղաքական էքսպրեսիան և ինչու չէ նաև էքստրեմիզմը թողնենք մի կողմ, ապա չոր նստվածքը հետևյալն է. իշխանութան կողմից շատ նուրբ ձևով շրջանառության մեջ է դրվել մի փաստաթուղթ կամ հռչակագիր, որում ամփոփված է ըստ իս երկու գերխնդիր, որոնք ենթակա են լեգիտիմացման հանրաքվեի միջոցով, հետագա քաղաքական կիրառելիության և շահարկման համար:

1. Հայտնի ուժերի կողմից լոբբինգ արվող «Զավթված և ձախողված պետության» թեզը, որը ապահովելու է իշխող ուժի և տեղական լիբերտարիստ լոբբիստների համերաշխությունը և շահերի առավել խորացումը: Ինչի արդյունքում պետության «զավթված», «թալանված», «կեղեքված» լինելու հանգամանքը այևս կդառնա «ժողովրդի» կողմից ճանաչված և հաստատված փաստ, այլ ոչ թե իրավական պետության բնույթին և ոգուն համապատասխանող ապացուցված հանգամանք:

2. Հռչակագրի կետերի ենթատեքստում նրբորեն թաքնված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» օրենքի այսպես կոչված «ժողովրդական հաստատումը»: Ինչին հղում անելով իշխանություններն ապահովելու են իրենց հետագա քաղաքական պլատֆորմի ֆինանսա-տնտեսական կապիտալի կայունությունը:

P.S. Շարունակեք վայելել հանրաքվեի քարոզչական սուր էքսպրեսիոն և ռոմանտիկ «ժողովրդի անունից ժողովրդի համար» վերնագրով միջոցառումը»: