Առաջիկա շաբաթներին Ուկրաինան կարող է կոտրել Կրեմլի պարանոցը․ Հոջես

Առաջիկա շաբաթներին Ուկրաինան կարող է կոտրել Կրեմլի պարանոցը․ Հոջես

Առաջիկա երեք շաբաթվա ընթացքում Ուկրաինան կկարողանա բռնել Կրեմլի պարանոցը, և գործընկերները պետք է օգնեն նրան առաջ գնալ և կոտրել այդ պարանոցը՝ շտապ ապահովելով այն ամենը, ինչ խնդրում է Ուկրաինան։ Այս մասին TSN-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ եվրոպական բանակի նախկին հրամանատար, գեներալ Բեն Հոջեսը։

«Եթե մենք չօգնենք, ռուսները կսկսեն վերականգնվել, զինամթերք բերել, նրանք կհասկանան, թե ինչ սխալ են անում և նոր հարձակման փորձ կկատարեն, հետևաբար մենք հենց հիմա գտնվում ենք այս արշավի կրիտիկական փուլում», ասել է նա։

Հոջեսը պարզաբանել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է զենք տրամադրել, որը կօգնի ոչնչացնել հեռահար հրթիռներ, հեռահար հրետանի, նավեր և ինքնաթիռներ, որոնք արձակում են թեւավոր հրթիռներ։

Նա նշեց, որ ռուսական բանակն անարդյունավետ է, բայց նրանք դեռ ունեն միջուկային զենք, բազմաթիվ հնարավորություններ, հազարավոր զինվորներ։

«Հետևաբար, մենք պետք է օգտագործենք ներկայիս հնարավորությունը, այլապես 2-3 տարի հետո նորից ստիպված ենք լինելու գործ ունենալ դրա հետ։ Հիմա պետք է խոսել հաղթանակի մասին։ Առաջնահերթությունը հաղթելն է՝ վերականգնել Ուկրաինայի ինքնիշխանությունը: Եվ սա պետք է լինի ԱՄՆ-ի և Եվրոպայի նպատակը՝ օգնել Ուկրաինային վերականգնել իր ինքնիշխանությունը: Այնուհետև հնարավոր կլինի խոսել ուժի դիրքերից», ասել է Հոջեսը։