Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Վլադիմիր Գասպարյանը հարցաքննվել է վկայի կարգավիճակով

Վլադիմիր Գասպարյանն այսօր հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը՝ նշելով, որ Գասպարյանը ՀՔԾ-ում գտնվել է 10 րոպե։

Ըստ պաշտպանի՝ Գասպարյանի հետ կապ չունեցող գործի շրջանում է հրավիրվել վկայի կարգավիճակով։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը մեղադրյալի կարգավիճակ ունի ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում:

Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել: