«Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով հանձնվեց հոբելյանական 30-րդ բնակարանը

«Ձեռք մեկնիր եղբորդ»  բարեգործական ծրագրով հանձնվեց հոբելյանական  30-րդ բնակարանը

Գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի օրհնությամբ՝ օրերս տեղի ունեցավ «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագրով գնված  30-րդ բնակարանի հանձնման արարողությունը:  
Բնակարանը գնվեց Բելգիայում բնակվող պոլսահայ  Ալին Հասերի կողմից, ով  ի հիշատակ իր լուսահոգի հոր Զավեն Հասերի նվիրաբերեց երկհարկանի տունը Սպիտակի շրջանի Արջուտ համայնքի բնակիչ Գագիկ Սարգսյանի ընտանիքին: 

Սրբազան Հոր օրհնությամբ՝ նոր հանձնված բնակարանում Սուրբ Գրիգոր Նարեկացի Առաջնորդանիստ Մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց տնօրհնյաց արարողություն: Ներկա էին նաև Արջուտի համայնքապետ Վարդան Մկրտչյանը, Արջուտ համայնքի միջնակարգ դպրոցի  տնօրեն Գայանե Մեսրոբյանը, ուսուցիչները, երեխաների դասընկերները և ընտանիքի  հարազատները:

Վանաձորաբնակ ազգաբնակչության հանգանակությամբ նախորդ երկու տարիներին գնվել են միայն վանաձորաբնակ Սամվել Քալաշյանի, Նունե Ղազախեցյանի և Մելսիդա Փարսադանյանի բնակարանները: