ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Լեհաստանին

ԵՄ-ն վերջնագիր է ներկայացրել Լեհաստանին

Եվրոպական Միությունը Լեհաստանին մեկ ամիս ժամանակ է տվել իրավունքի գերակայության սկզբունքի խախտումները վերացնելու համար։ «Լեհաստանն ունի մեկ ամիս ժամանակ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկի, որպեսզի համապատասխանի եվրոպական իրավունքի սկզբունքներին, հակառակ պարագայում Եվրահանձնաժողովը կարող է դիմել Եվրոպական Միության Դատարան»,- ասված է հայտարարության մեջ։

Միաժամանակ նաեւ նոր հարցապնդումներ է Բրյուսելը ներկայացրել Վարշավային, քանի որ նախորդ հարցապնդումների պատասխանները ԵՄ-ին չի գոհացրել։ Բանն այն է, որ Լեհաստանում Գերագույն դատարանի կարգապահական պալատը ունի իրավունքը գնահատականներ տալու դատավորների մասնագիտական գործունեության հանդեպ եւ նրանց առնչությամբ որոշումներ կայացնելու, սակայն այն չի հանդիսանում անկախ դատական մարմին։