«Զենք Արևելքից» 

«Զենք Արևելքից» 

Yandex.zen տեղեկատվական հարթակը ծավալուն հոդված է հրապարակել, որում համեմատություն է կատարվում ղարաբաղյան երկու պատերազմների միջև, ինչպես նաև վերլուծված է, թե ով կարող է ովքեր կարող են Հայաստանի նոր գործընկերները դառնալ այսօրվա աշխարհքաղաքական իրավիճակում: Հոդվածը հրապարակում ենք ամբողջությամբ: 
«Զենք Արևելքից» 

Արցախի ուղղությամբ ադրբեջանական բանակի հարձակողական գործողություններն ընթանում են արաբական երկրների, Պակիստանի արմատական մարտական խմբերի և թուրքական հատուկ ստորաբաժանումների հետ «այրված հողի» մարտավարությամբ: Չնայած նրան, որ Արցախի Պաշտպանության բանակը բազմիցս հետ է շպրտել հարձակողական զորախմբավորումները, հակառակորդն ունի զինամթերքի, կենդանի ուժի և տեխնիկայի մշտական հոսք: Ադրբեջանի տարածքը դարձել է մարտադաշտ և նեոօսմանական նախագծի պլացդարմ, որը մենք գիտենք նաև որպես Մեծ Մերձավոր Արևելք։
Որոշ դիլետանտներ կարծում են, թե սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես եղել է 1990-ականների սկզբին: Թեև այն ժամանակ էլ Ալիև ավագը վարձկաններ էր ներգրավում Աֆղանստանից, Պակիստանից և նախկին ԽՍՀՄ երկրներից:
Առաջին պատերազմի ժամանակ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում թուրքական զորքեր չեն եղել, ամեն օր Իդլիբից ահաբեկիչները չեն ուղղվել ռազմաճակատ, չեն եղել իսրայելցի հրահանգիչներ, և ինչն ուշագրավ է ՝ չկար այն նավթամուղը, որի վրա հարձակման մասին ավելի ու ավելի հաճախ է ապատեղեկացնում Բաքուն, ինչը, փաստացի, պատկանում է British Petrolium-ին։
Վերջին տարիները նշանավորվել են նրանով, որ Լեհաստանը հրաժարվել է «Գազպրոմի» հետ պայմանագրերից, իսկ թուրքամետ կազմավորումը նախկին ԱդրԽՍՀ տարածքում ԳԱԶ է մատակարարում Հարավային Եվրոպային։
Հայաստանի և Ռուսաստանի հայացքները միշտ իրար են ուղղված, չնայած ծանր ժամանակներին, բայց ո՞վ կարող է դառնալ Հայաստանի նոր գործընկերները ռազմատեխնիկական համագործակցության առումով: Եվ ում ձեռնտու կլինի Հայաստանի և Արևելյան քրիստոնեության աշխարհաքաղաքական վերածնունդը։
Ամենայն հավանականությամբ, դրանք կլինեն Արեւելքի երկրները։ Այսպես թե այնպես, ամենաառաջին պետությունը կարող է դառնալ Իրանը, որը գիտի, որ նեոօսմանյան նախագիծն ուղղված է Իրանի մասնատմանը և իրանական ժողովրդի միջև հաշվեհարդարին/տարաձայնություններին։ Ունենալով զարգացած, տեխնոլոգիական, գիտատար պաշտպանական համալիր ՝ Իրանը կարող էր ոչ միայն զենք մատակարարել, այլև ռազմական արտադրություն բացել Հայաստանում ՝ հաշվի առնելով, որ Թուրքիան և սիոնիստական ռեժիմը հյուսիսում կիպ մոտեցել են իրանական սահմաններին։

Հենց այսպես կոչված պանթուրքիզմի ստահոդ գաղափարի ներքո էր, որ թուրքերն ույգուրներին հրահրում էին ահաբեկչությունների և հակաչինական ելույթների, ինչպես Սինցզյանի ինքնավարությունում, այնպես էլ Չինաստանի այլ հատվածներում։ Այն գաղափարի միջոցով, որը չունի ոչ միասնություն, ոչ էլ գեների ընդհանուր հավաքական գեներ։ Ընդգծենք, որ իսկական թյուրքերը ՝ տուվինցիները, թաթարները, յակուտները, չեն կռվում Արցախում հայերի դեմ։

Այնտեղ կենտրոնացած են «Սև Արիստոկրատիայի» զորքերը Իդլիբի գրոհայիններից, պակիստանցիներից, թուրքերից և իսրայելցի հրահանգիչներից ։
Երկրորդ և երրորդ գործընկերները Հնդկաստանն ու Չինաստանն են, միջուկային տերությունները ՝ իրենց ռազմաարդյունաբերական համալիրով։ Ինչու՞ Հնդկաստանը կարող է ռազմական օգնություն տրամադրել, ինչու՞ է պատրաստ աջակցել Հայաստանին և ինչու՞ է նրան ձեռնտու աջակցել Հայաստանի աշխարհաքաղաքական վերածննդին։ Քանի որ 1947 թվականից ի վեր Հնդկաստանը պատերազմի կարգավիճակում է գտնվում Պակիստանի հետ՝  նույն կարգավիճակ ունեցող ֆանտոմային պետության, ինչպեսինն է  նախկին Ադրբեջանական ԽՍՀ-ի տարածքը, և ինչպես նաև աջակցություն ստացող Հայաստանի «քաղաքակրթական գործընկեր»  ԱՄՆ-ի կողմից։

Պակիստանը սպառնալիք է նաև Իրանի ազգային անվտանգության համար. Պակիստանցիներից բաղկացած «Ջունդուլլահ» ահաբեկչական խմբավորումը երկար տարիներ է ինչ ահաբեկչական գործողություններ է իրականացնում Իրանի սահմանային տարածքներում, որոնց հետևանքով  զոհվում են Իրանի խաղաղ բնակիչներ:
Եվ վերջապես, ԿԺԴՀ (Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն) կամ, ինչպես մենք ենք անվանում` Հյուսիսային Կորեա: Ինչո՞ւ հենց ԿԺԴՀ-ն: Կիմ Չեն Ընը դատապարտեց Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու Ալիև կրտսերի հռետորաբանությունը, հայտարարեց Սիրիայում համաշխարհային ահաբեկչության տարածման համար Թուրքիային միջուկային հարված հասցնելու պատրաստակամության մասին: Սա նշանակում է, որ նա գիտի, թե որ «գոտին» կկերտի նոր աշխարհը: Այսպես թե այնպես, Հյուսիսային Կորեան միանալու է հենց Արևելքի առաջնորդների դաշինքին:

Չինաստանի համար բացարձակ ձեռնտու չէ, որ Կորեական ամբողջ թերակղզին մուտք գործի ամերիկա-ճապոնական ազդեցության տնտեսական գոտի՝ Չինաստանի և Ռուսաստանի սահմանների մոտակայքում  նոր ռազմաբազաներ տեղակայելով: ԿԺԴՀ-ն աշխարհի ամենափակ երկիրն է:
ԿԺԴՀ-ի ռազմական արդյունաբերությունը թույլ է տալիս տարեկան արտադրել 200,000 միավոր ավտոմատ հրաձգային զենք, 3000 ծանր հրետանի, 200 տանկ, 400 զրահամեքենա և ամֆիբիաներ: Հյուսիսային Կորեան արտադրում  է իր սեփական սուզանավերը, արագընթաց հրթիռային նավերը և այլ տեսակի ռազմանավեր: Սեփական արտադրությունը ԿԺԴՀ-ին թույլ է տալիս պահպանել մեծաթիվ զինված ուժեր` համեմատաբար սակավ ռազմական ծախսերով: Պաշտպանական արդյունաբերությունն ունի արտադրության երեք ոլորտ՝ զենքի արտադրություն, ռազմական պաշարների ապահովում և երկակի նշանակության արտադրանք: Ռազմական նպատակներով զարգանում են տիեզերական արդյունաբերություն ու միջուկային տեխնոլոգիաները:
1980-ականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ (որը սկսվեց Սադդամ Հուսեյնի ռեժիմի ագրեսիայով՝ Իրանից նավթամուղային Խուզեսթան նահանգը խլելու համար), Արևմուտքը երես թեքեց Իրանից, որը փորձում էր Շահի օրոք «եվրոպականանալ», և աջակցեց իրաքյան ավտորիտար ռեժիմին: Իրանն ընկավ ԱՄՆ-ի և Արևմուտքի զենքի էմբարգոյի տակ: Այդ ժամանակ Թեհրանին փրկեցին առաջին հերթին Չինաստանը և Հյուսիսային Կորեան:
Հարկ է նշել, որ իրանական բալիստիկ հրթիռների ժամանակակից տեխնոլոգիան մշակվել է Հյուսիսային Կորեայի կողմից՝ համապատասխան տվյալների տրամադրման շնորհիվ: Այսպես «տոտալիտար պետությունն» իր ներդրումն ունեցավ խաղաղության և կայունության ապահովման գործում: Առանց այդ զենքի՝ Իրանը զսպման մեխանիզմներ չէր ունենա և կարող էր արժանանալ Սիրիայի և Իրաքի ճակատագրին:
Չենք պնդում, թե ԿԺԴՀ-ն տրամադրել  է, բայց ամեն դեպքում ատոմային էներգիայի հարցերով իրանցի տեխնոլոգներին խորհրդատվություն է տվել  Ռուսաստանի հետ միասին։ Այսպիսով, և Ռուսաստանը, և ԿԺԴՀ-ն ի հավելումն ստեղծել են նաև միջուկային պատնեշ ՝ ատոմային էլեկտրակայանների տեսքով, որոնք խոչընդոտում են օդից ռմբակոծություններին։
Այժմ Երևանը կարող էր դիմել  ինչպես ԿԺԴՀ -ին, այնպես էլ Իրանին, Հնդկաստանին ու Չինաստանին, բայց ռազմական աջակցության նպատակով այդ պետություններին դիմելը կչեղարկեր «քաղաքակրթական գործընկերների» հետ համագործակցությունը։
Արդարության համար ընդգծենք, որ Ռուսաստանը շահագրգռված է աջակցելու Հայաստանին և պաշտպանելու է իր շահերը տարածաշրջանում ։ Այնուամենայնիվ, ղարաբաղյան հակամարտությունն Արևելքի առաջնորդներին ճանապարհ է բացում դեպի Արևմուտք Հայաստանի տարածքով»։
Թարգմանված է Yandex.zen կայքից