Արտակարգ դեպք Սմոլենսկում․ կա չորս տուժած

Արտակարգ դեպք Սմոլենսկում․ կա չորս տուժած

Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Ռակովսկա գյուղում պայթյուն է որոտացել տներից մեկում։ Պայթյունի հետեւանքով տուժել է չորս մարդ։ Տուժածները հոսպիտալացված են։ Իրավապահները եւ արտակարգ ծառայությունների աշխատակիցները փորձում են գտնել պայթյունի պատճառը։

Ըստ տարածված հայտարարության, զարմանալի է այն, որ դեպքի վայրում չկան հետքեր, թե ինչից կարող էր առաջանալ պայթյունը։ Տուժածներից մեկին վիրահատել են։