Ցանկացել են պայթեցնել քաղաքական գործիչներին

Ցանկացել են պայթեցնել քաղաքական գործիչներին
Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանությունը բացահայտել է պետական դավադրություն։ Այս մասին հայտնում է DW-ն։ Ըստ հրապարակման, նախատեսված է եղել իրականացնել քաղաքական սպանությունների շարք՝ երկրի էլիտար զինվորական ստորաբաժանումների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների մասնակցությամբ։



Բանն այն է, որ դավադրության հեղինակները համոզված են եղել, որ երկիրը գնում է դեպի կործանում եւ անհրաժեշտ են կտրուկ միջոցառումներ։ Իսկ այդ կտրուկ միջոցառումը ներկայացրել է իրենից հետեւյալը․ դավադրության հեղինակների կարծիքով երկրի համար ոչ պիտանի քաղաքական գործիչներին հավաքում են մի վայրում եւ ֆիզիկապես ոչնչացնում նրանց։ Թե ովքեր են այդ «անպիտան քաղաքական գործիչները» դեռ ամբողջությամբ հայտնի չէ։



Սակայն արդեն հայտնի է, որ Ձախերի կուսակցության բունդեսթագյան ֆրակցիայի ղեկավար Դիթմար Բարտչը այդ ցանկի առանցքային դեմքերից է եղել։ Իրենց անելիքները խմբավորումը քննարկել է գաղտնի հանդիպումների ժամանակ։ Դավադրության հետքերը քրեական ոստիկանությունը նկատել է զինվորական Ֆրանկո Ա-ի գործի քննության ընթացքում, որը նախապատրաստած է եղել ահաբեկչություններ իրականացնել ընդդեմ իշխանությունների։



Լինելով գերմանահպատակ՝ նա կեղծ ինֆորմացիա է ներկայացրել, որ սիրիացի փախստական է, որպեսզի հետագայում, երբ ահաբեկչությունները իրականացրած լիներ, մեղքը բարդվեր միգրանտների վրա։