Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման նոր պլան կներկայացվի

Պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման նոր պլան կներկայացվի
ԱՄՆ Սպիտակ տունն առաջիկայում կներկայացնի պաղեստինաիսրայելական հակամարտության կարգավորման իր նոր նախագիծը։ Այս մասին հայտարարել է Axios-ը՝ վկայակոչելով Թրամփի վարչակազմի հատուկ բանագնաց Ջեյստոն Բրինբլատի հայտարարությունն այս առնչությամբ։



Գրինբլատը մասնավորապես ասել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս փորձում է երկարատեւ լուծում գտնել այս հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Ամերիկացի դիվանագետը նաեւ հավելել է, որ կողմերին այն դուր չի գա ամենայն հավանականությամբ, քանի որ պլանի հիմքում փոխադարձ զիջումների փիլիսոփայությունն է դրված։



«Պլանը ոչ մեկի սրտով չի լինի ամբողջապես, քանի որ նրանք ստիպված են լինելու գնալ փոխադարձ զիջումների։ Սակայն մենք վստահ ենք, որ երբ սկսեն բանակցությունները, կհասկանան, թե ինչու ենք մենք եկել նման եզրակացության, որին հանգել ենք ու կազմել այդ պլանը»,- ասել է Գրինբլատը։