Ավիահարվածներ են հասվել Սիրիային, կան զոհեր

Ավիահարվածներ են հասվել Սիրիային, կան զոհեր
Հակաահաբեկչական Արեւմտյան կոալիցիան, ԱՄՆ գլխավորությամբ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի Դեյր էս-Զոր նահանգում։ Ինչպես հայտնում է «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը, զոհվել է 26 խաղաղ բնակիչ։ Հարվածների թիրախում եղել է Հավամա շրջանը Հաջին քաղաքում։ Հաղորդվում է, որ զոհերի շրջանում կան կանայք եւ երեխաներ։



Հարվածների պատճառած նյութական եւ ենթակառուցվածքային վնասների մասին, սակայն լրատվամիջոցը չի մանրամասնում։ Նշենք, որ անցյալ շաբաթ էլ հաղորդվել էր, որ ավիահարվածների հետեւանքով 14 խաղաղ բնակիչ էր զոհվել։