Երբեք չի ներելու նախկին նախագահին

Երբեք չի ներելու նախկին նախագահին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հակադարձել է նախկին առաջին տիկին Միշել Օբամային։ Հիշեցնենք, որ Միշել Օբաման հայտարարել էր, որ Թրամփը աջակցում է այն անձանց, ովքեր կարծում են, որ Օբաման հանդիսանում է ոչ լեգիտիմ նախագահ։ Ինչպես հաղորդում է CNN-ը, Միշել Օբաման հայտարարել է, որ այդ շարժմանը աջակցություն ցուցաբերելու համար երբեք չի ների Թրամփին։



Ի պատասխան, Սպիտակ տան ներկայիս ղեկավարը ասել է, որ երբեք չի ներելու Միշել Օբամայի ամուսնուն՝ Բարաք Օբամային։ Նշենք, որ նրանք, ովքեր կարծում են, որ Օբաման անօրինական նախագահ է, հիմք են ընդունում այն հանգամանքը, որ Օբաման ԱՄՆ քաղաքացի է դարձել ծննդյան իրավունքով, լինելով ներգաղթյալների զավակ։ «Ես երբեք չեմ ների Օբամային այն բանի համար, ինչ նա արել է ԱՄՆ բանակի հետ։ ԱՄՆ բանակը հյուծված էր եւ ես ստիպված եմ եղել շտկել այդ վիճակը։ Այն ինչ նա արել է մեր բանակի հետ, մեր երկիրը դարձրել է ոչ-անվտանգ»,- ասել է Թրամփը։