Ֆրանսիայում հայտնաբերվել են հնագույն մարդկանց հարյուրավոր հետքեր

Ֆրանսիայում հայտնաբերվել են հնագույն մարդկանց հարյուրավոր հետքեր

Հնագետները Ֆրանսիայի հյուսիս-արեւմուտքում հայտնաբերվել են հնագույն մարդկանց՝ նեանդերթալցիներին պատկանող ավելի քան երկու հարյուր հետքեր։ Դրանց տարիքը կազմում է ոչ պակաս, քան 80 հազար տարեկանը։ Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences-ը։ Հետքերը հիմնականում ձեռքի ափի եւ ոտնահետքեր են։ Գիտնականների համար սրանք չափազանց կարեւոր նշանակություն ունեն, քանի որ մինչ այդ հայտնի է եղել նեանդերթալցիների ոչ ավել, քան 10 հետք։ Մասնագետները նշել են, որ այն տարածքը, որտեղ հայտնաբերվել են հետքերը, ամենայն հավանականությամբ ծառայել է նրանց համար որպես ձմեռային կացարան, քանի որ լավ ծածկ ունի եւ բացի այդ այնտեղ կա ընդարձակ տարածք՝ մսի բաժանման ու պահեստավորման համար։