«Ժառանգությունը» նախատեսում է Երևանը դեպի հյուսիս ընդլայնել

«Ժառանգությունը» նախատեսում է Երևանը դեպի հյուսիս ընդլայնել
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը մեկնարկել է Շառլ Ազնավուրի հրապարակում։ Հավաքվածներին ողջունեց ավագանու ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը, որին հաջորդեց Արմեն Մարտիրոսյանի ելույթը։



Նա հակիճ ներկայացնում է կուսակցության նախընտրական ծրագիրը՝ առաջնահերթ համարելով միջազգային ներդրումների հարցը։ Նա նշեց, որ իրենք հնարավորություն ունեն Երևան բերելու միջազգային ներդրումներ ու գրանտներ, ինչպես նաև ցածր տոկոսադրույքով վարկեր։



«Ժառանգությունը» քաղաքաշինության ծրագրով նախատեսում է Երևանը դեպի հյուսիս ընդլայնել։