Որևէ մեկը չի ուզում, որ կրկնվի Կորեական պատերազմը․ Վան Ի

Որևէ մեկը չի ուզում, որ կրկնվի Կորեական պատերազմը․ Վան Ի
Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հայտարարել է, որ որեւէ մեկը, որեւէ պետություն չի ցանկանում, որ կրկնվի պատերազմը Կորեական թերակղզում։ Այս մասին հայտնում է Չինաստանի ԱԳ նախարարությունը։ Ըստ հայտարարության, Վան Ին նշել է նաեւ, որ դա չեն ուզում նաեւ Փհենյանը, Սեուլն ու Վաշինգտոնը։



Վան Ին նաեւ նկատել է, որ արդեն ժամանակն է, որպեսզի հայտարարվի այն մասին, որ պատերազմը երկու Կորեաների միջեւ ավարտվել է։ Նա ընդգծել է, որ նման փաստաթղթի հրապարակումը ժամանակակից միտումներին լիովին համահունչ է։