Մահացել է Zombie Boy-ը

Մահացել է Zombie Boy-ը
Կանադայում մահացել է տատու մոսել Ռիկ Ջենեստը, ով ավելի շատ հայտնի է Zombie Boy անունով։ Այս մասին հայտնում է Le Journal de Montreal-ը, վկայակոչելով տեղի ոստիկանության տարածած հայտարարությանը։ Ըստ հրապարակման, Ջենեստն ինքնասպան է եղել։ Նա ընդամենը 32 տարեկան էր։



Երգչուհի Լեդի Գագան իր թվիթերյան էջում մեկնաբանել էր Ռիկի ինքնասպանության մասին լուրը, այն համարելով ցնցող։ «Եթե կարեկցել եք ցանկանում, զանգեք նրա ընկերոջը կամ ընտանիքին։ Մենք պարտավոր ենք փրկել մեկմեկու»,- ասել է Լեդի Գագան, հավելելով, որ անհրաժեշտ է հոգեկան առողջության խնդիրներով լուրջ զբաղվել։