Ադրբեջանում դիվերսիա՞ է կատարվել

Ադրբեջանում դիվերսիա՞ է կատարվել
«Ազերէներժի» պետական ընկերության գլխավոր տնօրեն Էթիբար Փիրվերդիեւը Բաքվի եւ մի շարք շրջանների հոսանքազրկման փաստի առթիվ հայտարարել է, որ Մինգեչաուրճ ՋԷԿ-ից դեպի Բաքու էլեկտրահոսքագծերի տակ Եվլախի եւ Աղսուի շրջաններում միաժամանակ հրդեհ է առաջացել;



«Ինչու՞ միաժամանակ երկու շրջաններում հրդեհ է առաջանում, դա հարցեր է ծնում: Մենք ստիպված ենք դադարեցնել Բաքվի եւ Սումգայիթի էլեկտրամատակարարումը՝ մինչեւ հրդեհները կմարվեն»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան:



Նրա խոսքի տոնայնությունից կարելի է եզրակացնել, որ Բաքվում կասկածներ ունեն, թե էլեկտրահոսքագծերը ենթարկվել են դիվերսիոն հարձակման: Փիրվերդիեւը դժվարացել է կոնկրետացնել, թե երբ կվերականգնվի էլեկտրամատակարարումը: