Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին դեսպանատները լրտեսության համար օգտագործելու մեջ

Իրանը մեղադրել է ԱՄՆ-ին դեսպանատները լրտեսության համար օգտագործելու մեջ
Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին հայտարարել է, որ իր երկիրը մեղադրում է ԱՄՆ-ին այն բանի մեջ, որ վերջինս օտար երկրներում գտնվող իր դիվանագիտական առաքելությունները օգտագործում է լրտեսության համար։



Այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալությունը։



Ղասեմին ասել է, որ պատմությունը նման գործունեության բազմաթիվ ապացույցներ գիտի, երբ ԱՄՆ դեսպանատունը այլ երկրում փորձել է խաթարել այդ երկրի ներքին կյանքն ու կայունությունը։ Նշենք, որ ԱՄՆ-ն էլ հայտարարել էր, թե Իրանը այլ պետություններում իր դիվանագիտական առաքելություններն է օգտագործում Եվրոպայում ահաբեկչական գործողություններ պլանավորելու համար։