2018-ից էս կողմ եկածների մեջ սոցիալապես անապահովներ չկա՞ն, իրենց ինչի՞ չենք ներում․ Արփինե Հովհաննիսյան

2018-ից էս կողմ եկածների մեջ սոցիալապես անապահովներ չկա՞ն, իրենց ինչի՞ չենք ներում․ Արփինե Հովհաննիսյան
Ինչպես [տեղեկացրել](https://www.hraparak.am/posts/5b45ca631b95c206c5c66c5d/%D5%B8%D6%80-%D5%AB%D6%80%D5%A1%D5%BE%D5%A1%D5%AD%D5%A1%D5%AD%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1-%D5%B9%D5%AB-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE%D5%BE%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%A8) ենք, ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը։ Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը թվարկեց, թե որ իրավախախտումների դեպքում է կիրառվելու այս համաներումը և, մասնավորապես՝ որոնց դեպքում չի կիրառվելու։



Ընդհանուր առմամբ օրինագծին բոլորը կողմ էին, բայց պատգամավորներից շատերի մոտ առաջացան մի շարք հարցադրումներ, թե ինչու են մի մասին ներում, մյուսներին՝ ոչ։



ԱԺ ՀՀԿ-ական փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ որևէ մեկը ներկայացրած նախագծին դեմ չէ և չի էլ կարող լինել։ «Սակայն հարցադրումները, որոնք ծագում են, մի կարևոր նպատակի են ուղղված։ Երբ մենք որպես սկզբուքն ասում ենք, որ էս նախագիծն այն մասին է, որ պետությունն, ըստ էության, ներում է այն մարդկանց, որոնք ի վիճակի չեն վճարումներ անել, ես էս տեսակետը չեմ կիսում, որովհետև չկա էդ չափանիշը։ Էդ ո՞նց ա որոշվել, որ էդ մարդիկ չեն կարող մուծել։ Ես հասկանում եմ, որ սոցիալական բաղադրիչը շատ մեծ ա։ Բայց անհուսալիների հետ կապված՝ էս տարանջատումը պետք է անցկացվեր։ Եթե մենք սոցիալական խնդիր ենք լուծում, պիտի հստակ երևա՝ արդյոք դրանք էն մարդի՞կ են, որոնք անհուսալի են ճանաչվել։ Չափանիշը պարզ չի դառնում, 2018-ից էս կողմ եկածների մեջ սոցիալապես անապահովներ չկա՞ն, իրենց ինչի՞ չենք ներում»,-ասաց ԱԺ փոխնախագահը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**