Եթե այս տարվա Մունդիալում հաղթի բրազիլական հավաքականը, ռեկորդային գումար կստանա

Եթե այս տարվա Մունդիալում հաղթի բրազիլական հավաքականը, ռեկորդային գումար կստանա
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) ազգային հավաքականի խաղացողներին կվճարի հավելավճար մեկ միլիոն դոլարի չափով, եթե նրանք հաղթեն այս տարի Ռուսաստանում տեղի ունենալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:



Այս մասին հայտնում է Folha de S.Paulo-ն:



Նույնքան գումար պարգեւավճար էլ նախատեսված է մարզչական խմբի համար: Նշվում է, որ նման հոնորարը ռեկորդային կարող է լինել աշխարհի առաջնությունների պատմության մեջ:



Հիշեցնենք, որ խմբային փուլում Բրազիլիայի հավաքականը հանդիպելու է Շվեյցարիայի, Կոստա Ռիկայի եւ Սերբիայի հավաքականների հետ: